Նախաձեռնության նպատակը հայերի “իրագործած բռնությունները բացահայտելն” է
Ցեղասպանության միազգային ճանաչումը փույային գործընթաց է: Նախ միջազգայնացման միջոցով ապահովվում է ցեղասպանության ճանաչումն աշխարհում: Երկրորդ փուլում քրեականացվում է արդեն միջազգայնորեն ճանաչված ցեղասպանության ժխտողականությունը: Երրորդ փուլում փորձ է արվու միջազգայնորեն ճանաչված և ժխտողականությունը քրեականացված ցեղասպանության փոխարեն միջազգայնացնել դրա հետևանքների վերացման հարցը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ակնհայտ են արձանագրված հաջողությունները: Չհաշված Հայաստանի Հանրապետությանը, Հայոց ցեղասպանությունը պետականորեն կամ խորհրդարանի մակարդակով ճանաչել է 34 երկիր և 8 միջազգային հեղինակավոր կազմակերպություն ՄԱԿ-ի գլխավորությամբ: Ցավոք նույնը չենք կարող ասել ժխտողականության քրեականացման առումով, որքան էլ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը սպառեր թուրքական ժխտողականության դիրքերը:
Ժխտողականությունը ընդամենը հաջորդականությամբ քրեականացրել է 7 երկիր՝ Շվեցարիան, Ֆրանսիան, Սլովենիան, Սլովակիան, Հունաստանը, Կիպրոսը և Բելգիան: Թվում էր, թե դրանով կասկածի տակ է դրվում Ցեղասպանության հետևանքների վերացման հարցի հետագա միջազգայնացումը, ինչը մեծապես կախված է ժխտողականության միջազգայնորեն քրեականացումից: Սակայն, չպետք է մոռանալ ամերիկյան գործոնի մասին: Ինչպես հայտնի է Հայոց ցեղասպանությունը 2019 թ. հոկտեմբերի 30-ին ճանաչեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պայատը, իսկ դեկտեմբերի 12-ին՝ Սենատը, ընդ որում ընդունված երկու բանաձևերում էլ ԱՄՆ-ի նախագահից պահանջվում է աշխարհում նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը և պայքարել ժխտողականության դրսևորումների դեմ: Թեև նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց վավերացնել ընդունված որոշումը, բայցևայնպես, առանց վավերացման էլ, Ցեղասպանությունն ԱՄՆ-ում Կոնգրեսի, այսինքն խորհրդարանի մակարդակով արդեն Ճանաչվել էր:
Ապրիլի 24-ի ուղերձում նախագահ Ջոզեֆ Բայտենը, բնութագրելով 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, ճանաչումը խարհրդարանականից բարձրացրեց պետական մակարդակի: Դրանով, թերևս, վերջնականապես սպառվեցին թուրքական ժխտողականության դիրքերը: Միացյալ Նահանգները աշխարհի միակ լիարժեք գերտերությունն է: Եթե նա ճանաչում է Ցեղասպանությունը, ակամա պատասխանատվություն է ստանձնում, որ վերացնի դրա հետևանքները, թեկուզ մասնակի:
Թուրքերը դա զգում են: Այդ իսկ պատճառով, Հայոց ցեղասպանության ճանաչումը դիրքերն սպառված ժխտողականության քարոզարշավով հակակշռելու փոխարեն որոշել են ճանաչող պետություններին հակադրել նրանց իսկ իրականացրած “ցեղասպանությունները”, ուսումնասիրելով դրանք: Թերևս այդ առումով պատահական չէ Էրզրումում “Բռնության” թանգարան ստեղծելու նախաձեռնությունը: Այդ մասին հունիսի 2-ին գրել է տեղական “Erzurum Gazetesi”-ին, իսկ 3-ին ընդդիմադիր “Սյոզջու” թերթը, որոնցից արտատպել է Կ. Պոլսո “Հայ Թերթ” կայքէջը:
Ահա թե “Հինգ մլն. դոլար կազմող նվիրատվությամբ “Բռնության” թանկարան է ստեղծվում Էրզրումում” խորագրով ինչ է գրել “Սյոզջու”-ն. “Էրզրումի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել թանգարանի ստեղծմանը, որտեղ ներկայացվելու են 1918-ին նախորդող իրադարձությունները: Թանգարանի ստեղծումը 5 մլն. դոլարով հովանավորում է անանուն մի քաղաքացի:Էրզրումի քաղաքապետ Մեհմետ Սեքմենն ասաց. “Մեր արդարացի դատն աշխարհին պատմելու համար Էրզրումում 4 հազար քառ. մետր հողատարածքի վրա թանգարան և գրադարան ենք կառուցելու: Այդ նպատակով թանկարանի ենք վերածելու պատմական մի շինություն: Մեր նպատակը 1918-ից առաջ իրագործված բռնություններն աշխարհին ամբողջ ճշմարտությամբ ներկայացնելն է ”:
Նախ քաղաքապետ Սեքմենը հանդիպել է “Էրզրումի զարգացման ” հիմնադրամի նախագահ Էրդալ Գյուղելի և միևնույն հիմնադրամին առընթեր “Մշակույթի, արվեստի, պատմության ” հանձնաժողովի անդամների հետ և քննարկել ապագա թանգարանի կառուցման վայրը, ապա ասել է, որ Հայոց ցեղասպանության պնդումնեևը “հանիրավի ստեր” են, հայերի դեմ ցեղասպանություն չի իրագործվել, բայց բռնություն խաղաղ բնակիչների հանդեպ հայերը գործադրել են:
Սեքմենին հավելեց հիմնադրամի նախագահ Գյուզելը, մասնավորապես ասելով, որ ռուսներն բոլշևիկյան հեղափոխությունից հետո երբ հեռացան Էրզրումից, նրանց թողած զենքն անցավ հայ ավազակախմբերին, որոնք էլ զանգվածային սպանությունների դիմեցին քաղաքում, որոնց արդյունքը 1980-ից հետո հայնաբերված ընդհանուր գերեզմաններն են: Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Էրզրումի “Աթաթուրքի” անվան համալսարանի “Թուրք-հայկական հարաբերությունների ուսումնասիրման” կենտրոնի տնօրեն, դոկ. Էրոլ Քյուքչիօղլուն: Նա ընդգծեց Ղարաբադի Շուշին Էրզրումի քույր քաղաք հռչակելու անհրաժեշտությունը”: “Սյոզջու” թերթի հրապարակումը մեկնաբանության կարիքը չունի: Պարզապես ասենք, որ Էրզրումում “Բռնության” թանկարանի ստեղծումը միակ նախաձեռնությունը չէ: “Ցեղասպանության և մարդկության դեմ իրագործված հանցագործությունների միջազգային ինստիտուտ” ստեղծելու նախաձեռնությամբ էլ Թուրքիայում հանդես է եկել “Բարձրագույն ուսումնական խորհուրդը”, ինչի մասին հունիսի 3-ին Զեքերիյա Սայի հոդվածով տեղեկացնում է իսլամամետ “Ենի Աքիթ” թերթը: Ինստիտուտի ստեղծման մասին, ինչպես հոդվածագիրն է նշում, դեռևս մայիսի 22-ին հայտարարել էր վերոհիշյալ խորհրդի նախագահ Յեքթա Սարաջը: Սայի վկայությամբ նախատեսվող ինստիտուտը սոսկ հայերի “ցեղասպանության անհիմն պնդումներով” չի զբաղվելու, այլև ուսումնասիրելու և բացահայտելու է աշխարհում մեծ տերությունների իրականացրած բոլոր ցեղասպանություններն ու հանցագործությունները, որոնց մեջ հոդվածագիրն առանձնացնում է կարմրամորթների ցեղասպանությունը և դրանում, չգիտես ինչու ԱՄՆ-ին խնայում և մեղադրում է Կանադային:
Հակոբ Չաքրյան