ԲՈՒՀ-եր ընդունված ուսանողների թիվն այս տարի կազմել է ընդամենը 9620 հոգի. կրթության փորձագետ

ԲՈՒՀ-եր ընդունված դիմորդների՝ այսինքն՝ արդեն ուսանող դարձածների թիվն այս տարի կազմել է ընդամենը 9620, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Ըստ նրա՝ անցած տարի դիմորդների թիվը կազմել է 10950։
«Դա նշանակում է, որ 1330-ով ավելի քիչ ընդունված դիմորդներ ունենք։ Պետք է համեմատել մի քանի տարվա տվյալները, որպեսզի բոլորի մոտ պատկերն ավելի ամբողջական լինի։
2021 թվականին ընդունվել է 17200 դիմորդ, 2022 թվականին՝ 16500 դիմորդ, 2023-ին՝16000։ 2024 թվականին գրանցվել է կտրուկ անկում՝ ԲՈՒՀ է ընդունվել 10700 դիմորդ։ 2025-ին ընդունվել է 10950 դիմորդ։ Իսկ ահա 2026 թվականին՝ անկախության տարիներից ի վեր առաջին անգամ, ունեցել ենք 10 հազարից քիչ ընդունված ուսանող»,- նշել է Ատոմ Մխիթարյանը։
