Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 7-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան կալանավորելու համաձայնությունը տվել է Բարձրագույն դատական խորհուրդը։








