Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բոլոր իրավապահները, որոնք կատարում են Նիկոլի պատվերները, շատ շուտով կրելու են իրավական և բարոյական պատասխանատվություն». Վահե Հակոբյան

23/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին հաջորդեց ձերբակալությունների շղթա․ Փաշինյանի դեմ երեկվա բողոքի ակցիաների գործով մեղադրանք է առաջադրվել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Քննչական կոմիտե են հրավիրվել Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ 168.am –ն ավելի վաղ հայտնել էր, որ ապօրինի հրամանով գիշերն անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին։

Նկատենք՝ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել է , որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ Գորիսից իրեն բերման ենթարկելուց հետո իրեն տեղափոխել են Քննչական կոմիտե, սակայն կոմիտեի շենք մուտք չեն գործել և մոտ 30 րոպե ոստիկանական ավտոմեքենայի մեջ սպասելուց հետո տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք:

Նա նաև նշել էր՝ Ոստիկանությունում իր նկատմամբ գործադրվել է բռնություն։

168.am –ը միջադեպի մանրամասների մասին տեղեկացավ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանից։

Նա մասնավորապես հայտնեց․ «Մենուա Հովսեփյանի հանդեպ կիրառվել է բռնի ուժ և մենք վստահ ենք, որ դա արվել է անմիջապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Մեր սյունեցի ընկերոջ ձեռքերը շղթայել են ու սկսել ոտքերով հարվածներ հասցնել, ինքն էլ, ըստ իմ տեղեկությունների, հայհոյել ու թքել է նրանց վրա, ու ես գտնում եմ, որ շատ ճիշտ է արել․ դա բոլոր արժանապատիվ քաղաքացիների թքոցն է էն իրավապահների վրա, որոնք կատարում են այսպիսի խայտառակ քաղաքական պատվերներ։

Ես հենց հիմա հրապարակավ խոսք եմ տալիս, որ բոլոր, անխտիր բոլոր իրավապահները, որոնք կատարում են Նիկոլի պատվերները շատ շուտով կրելու են իրավական և բարոյական պատասխանատվություն, ես անձամբ խիստ հետևողական եմ լինելու այս հարցում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ում ևս մեկ կին է մահացել Johnson & Johnson-ի պատրաստուկով պատվաստվելուց հետո

Հաջորդ գրառումը

Պենտագոն. Մտահոգության տեղիք է տալիս Իրանի առաջընթացը բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների մշակման հարցում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
Նորություններ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025
Միջազգային

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025
Նորություններ

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025
Հաջորդ գրառումը

Պենտագոն. Մտահոգության տեղիք է տալիս Իրանի առաջընթացը բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների մշակման հարցում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական