Սպասվող էներգետիկ ճգնաժամի պատճառով Եվրոպայում վառելափայտի պահանջարկը մի քանի անգամ աճել է։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg-ը¹:
Ֆրանսիայում փայտի գները գրեթե կրկնապատկվել են և այժմ հասնում են 600 եվրոյի մեկ տոննայի դիմաց։ Հունգարիան արգելեց պալետների արտահանումը, իսկ Ռումինիան վեց ամսով սահմանափակեց վառելափայտի արժեքը։ Զգալիորեն աճել է նաև փայտի վառարանների պահանջարկը։ Իրենց վաճառքով զբաղվող ընկերությունների սեփականատերերն ասում են, որ պատվերներն աճել են ավելի քան չորս անգամ: