Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բլինքենն ի գիտություն է ընդունել այն զգալի առաջընթացը, որին հասել են Հայաստանն ու Ադրբեջանը. Փրայս

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 18-ին Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղ բանակցությունները զարգացնելու նպատակով։ Նա ի գիտություն է ընդունել այն զգալի առաջընթացը, որին երկու կողմերը հասել են վերջին մի քանի ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ԵՄ նախագահ Շառլ Միշելի առաջարկը՝ կողմերին հյուրընկալել Բրյուսելում։

Քննարկման ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ»,- Բլինքեն-Փաշինյւան-Ալիև մյունխենյան հանդիպման արդյունքն այսպես է ամփոփել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։