«Պետքարտուղարը երեկ խոսել է Հայաստանի ղեկավարի հետ։ Ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա խոսելու Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։
Մենք ցանկանում ենք, որպեսզի կառուցողական երկխոսությունը վերականգնվի։ Մենք պատրաստ ենք երկկողմ փոխգործակցության։ Մենք պատրաստ ենք փոխգործակցել գործընկերների հետ եւ նրանց միջոցով, ԵԱՀԿ-ի միջոցով, եռակողմ կարգով, ինչպես արել ենք նախկինում»,-հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը: