ՉԺՀ-ի բնակչությանը նախազգուշացրել են երկրի մի քանի շրջաններում բավական վտանգավոր վիրուսի տարածման մասին, որը կոչվում է SFTS և կարող է մահացու լինել: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ բժիշկների՝ այդ վիրուսը փոխանցվում է հիմնականում միջատների խայթոցի միջոցով։ Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է ավելի քան 60 վարակակիր, որոնցից յոթը մահացել են:
Չին վիրաբույժ Շեն Ցզիֆանի խոսքերով՝ չի բացառվում SFTS վիրուսի մարդուց մարդուն փոխանցման հնարավորությունը: Նա պարզաբանել է, որ վիրուսը կարող է տարածվել արյան կամ թարախի միջոցով: