Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոքը օգտագործել է Շուշի և Ստեփանակերտ անունները։
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է. «Գերմանիայի արտգործնախարարի օգտագործած անունները գրանցված չեն։ Ես կցանկանայի, որ նախարարը հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։