Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բելգիայում ՀՀ դեսպանը սպառնալիքներ է ստացել. հաստատում է ԱԳՆ-ը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատում է՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։

«Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ է եղել, որի մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին»,- ԱԺ-ում այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այդ հարցով հետաքննություն է ընթանում։

«Դեռևս արձագանք չկա»,- ընդգծեց ԱԳ փոխնախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Politico պարբերականն էր գրել, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։