Սա ապաարդյունաբերականացման, ինքնիշխանության կորստի, ժողովրդագրական աղետի ճանապարհն է, քանի որ ստեղծված պայմաններում հայ հասարակությունը հեռանում է, իսկ Հայաստանը կորցնում է իր ժողովրդագրական ներուժը։
Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպն, ըստ Белта-ի՝ այսպես է մեկնաբանել Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի անդամ Օլեգ Ռոմանովը։
«Ինչ վերաբերում է հնարավոր արձագանքին, մենք հասկանում ենք հետևյալը. դա սադրանք է։ Այս սադրանքի հետևում կանգնած են Հայաստանում ծախված, կոմպրադորական ուժերը, որոնք նպատակ ունեն թուլացնելու Հայաստանը որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես Հարավային Կովկասում քաղաքականության սուբյեկտներից մեկը»,- ասել է նա։