Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Բելառուսը չի փակի սահմանները․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ փակել սահմանները։

«Բելառուսն ապահովում է իր անվտանգությունը եւ մտադիր չէ փակել սահմանները»,- Բրեստի մարզում գտնվող Օբուզ-Լեսնովսկի զորափորձարանում ասել է Լուկաշենկոն:

«Աշխարհը շատ բաց է, փոխկախյալ: Ահաբեկիչները, եթե նույնիսկ հարձակվեն մեզ վրա, նրանք ուղիղ չեն գնա. նրանց ուղիները վաղուց որոշված են։ Մենք դեռ հաղթահարում ենք։ Կփորձենք հաղթահարել»,- ասել է Լուկաշենկոն։