Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Բաքվում Փալոնին փորձում են «ճնշել»

Բաքվում է հայամետ կոնգրեսական Ֆրենք Փալոնը։ Նա մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերում հրապարակված կադրերի՝ ադրբեջանցիները կատաղի բղավոցներով բողոքի ցույց են կազմակերպել Փալոնի դեմ՝ բողոքելով «քաղաքական գործչի հայանպաստ դիրքորոշման և լոբբիստական ​​գործունեության դեմ»։