Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Բաքվում Արցախի ղեկավարների շինծու դատավարության ժամանակ կեղծ «տուժողներ» են «ցուցմունք» տվել

Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով կեղծ դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կրկին «տուժողներն» են հարցաքննվել, նրանք «ցուցմունքներ» են տվել։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած հերթական կեղծ դատավարության ժամանակ դարձյալ ՛՛տուժողներ՛՛ էին ցուցմունք տվել՝ ավելի քան 60 հոգի: