Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բաքվի բռնապետը բողոքի տոպրակը նորից բացել է

Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:

Բաքվի բռնապետը «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան» ասելով՝ նկատի ունի Արցախի Հանրապետությունը։

«Չնայած Հայաստանը ստիպված է եղել ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն  հայկական զինված ուժերի մնացորդներ դեռևս կան Ադրբեջանի տարածքում որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- նշել է Ալիևը։

Նա բողոքել է, թե Ադրբեջանն աշխարհի ամենաշատ ականապատված երկրների տասնյակում է։ 2020 թվականի նոյեմբերին՝ պատերազմի ավարտից ի վեր, շուրջ 300 ադրբեջանցիներ մահացել կամ ծանր վիրավորվել են ականների պայթյունների հետևանքով։


Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանի տարածք Ղարաբաղում» գտնվող հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և չեզոքացվեն:

Նա  բողոքել է, որ Հայաստանը նաև խոչընդոտում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը: