Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բաքուն փորձում է մեղադրել խաղաղապահներին

Բաքուն հերթական մեղադրանքներն է հնչեցրել ռուս խաղաղապահների հասցեին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ էկոնոմիկայի, բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունների, պետական ծառայության եւ AzerGold ՓԲԸ-ի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը հանդիպում է անցկացրել ռուս խաղաղապահների շտաբում, հայտնել է մոնիթորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։

«Նիստին եւս մեկ անգամ նշվել է, որ ներկայացված ճանապարհային քարտեզի համաձայն, պետք է իրականացվի «Գիզիլբուլագ» ոսկու հանքավայրերի եւ «Դեմիրլի» պղնձամոլիբդենային հանքավայրի ստուգում, պետք է լուծվեն մոնիթորինգի եւ գույքագրման հետ կապված համապատասխան աշխատանքների կազմակերպման հարցերը։ Հերթական անգամ մոնիթորինգային խմբի համար հանքավայրերի ստուգման նպատակով անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել եւ խմբի առեւ դրված խնդիրները չեն իրականացվել»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսպիսով, Ադրբեջանի  սադրիչ պահանջները բավարարված չեն։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այսօր Ադրբեջանը միջազգային հանրության ճնշման ներքո վերականգնել է գազի մատակարարումն Արցախ։

Աղբյուր՝ News.am