«Հայ-ադրբեջանական 30-ամյա հակամարտության համատեքստում մենք գոհացուցիչ չենք համարում այնպիսի կառույցի գործունեությունը, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը պետք է պարզի մեր անհայտ կորածների ճակատագիրը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի». «X» հարթակի հրապարակման մեջ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ցավոք, այսօր ԿԽՄԿ-ն, հակառակ իր կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի, կեղծ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի կողմից վճարված զեկույցներ գրողներին և հակաադրբեջանական կանխակալ քարոզչությանը մասնակցողներին։
Ադրբեջանը կշարունակի անել հնարավորը անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու համար և կշարունակի միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ՝ վերջ դնելու նրանց ընտանիքների սպասումներին ու տառապանքներին»,- գրել է Հաջիևը։