Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոնտաժված ձայնագրությունները թարգմանվել են նաև անգլերեն, և իմ անունը նույնպես տարբեր հարթակներում շահարկվում է. Հովհաննես Ավետիսյան

04/09/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուշադրություն,

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Ինչպես տեղյակ եք, Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և ևս 17 կալանավորված մեր հայրենակիցների ապօրինի քրեական գործով հրապարակված ձայնագրությունների որոշ դրվագներում ես նույնպես առկա եմ։

Սրանցից հատկապես մեկը, որ Սրբազանի և իմ միջև զրույցից հատված է՝ մեծ աղմուկ է հանել, քանի որ այն ներկայացվել էր որպես ժողովրդի և իշխանությունների դեմ կազմակերպվող ահաբեկչություն։ Նույնիսկ ամբողջական ձայնագրության հրապարակումից հետո իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում զրույցը ներկայացնել ծրագրվող տեռորի համատեքստում, ինչը որևէ աղերս չունի ճշմարտության հետ։ Այս մտքին կարող է հանգել ցանկացած բանական և ռացիոնալ մարդ, որ կլսի այս երկխոսությունը։

Հաշվի առնելով, որ մոնտաժված և հարմարեցված ձայնագրությունները թարգմանվել են նաև ԱՆԳԼԵՐԵՆ, և իմ անունը նույնպես տարբեր հարթակներում շահարկվում է, այսօր բաց նամակ եմ ուղղել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դիվանգիտական որոշ ներկայացուցչությունների, որով այս ապօրինությունների շարունակականությունը կանխելու կոչ եմ արել (քանի որ օրվա իշխանությունների վրա ունեն մեծ ազդեցություն) և նաև խնդրել եմ իրենց ներկայացուցիչներն ունենալ սեպտեմբերի 10-ից սկսվող դատական պրոցեսին։

Միաժամանակ, այս գործով առկա հարցերի վերաբերյալ պլանավորել եմ մամուլի ասուլիս ունենալ, որին նրանց նույնպես հրավիրել եմ։ Մամուլի ասուլիսը տեղի կունենա այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին ժամը 11-ին, Հյուսիսային պողոտա 5/1 հասցեի, երկրորդ հարկի սրահներից մեկում։

Ասուլիսին կարող են ներկա լինել գործով հետաքրքրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ անկախ նրանից իշխանական, թե ընդդիմադիր հայացքներ ունեն։

Միաժամանակ, խնդրում եմ «18 արդարների» գործով փաստաբանների ներկայությունը ասուլիսին` Hovhannes Khudoyan, Tatevik Soghoyan և այլք։ Խնդրում եմ նաև Սրբազան Շարժման ազդեցիկ ներկայացուցիչների ներկայությունը՝ Garnik Danielyan / Գառնիկ Դանիելյան:

Լրատվամիջոցներին նաև տեղեկացնում եմ․ որ այս գործով այս մամուլի ասուլիսից զատ առանձին հարցազրույցների ես չեմ մասնակցելու, եթե իհարկե ապագայում ծայրահեղ անհրաժեշտություն չառաջանա։

Ստորև կտեղադրեմ, դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված անգլերեն լեզվով նամակը, և կխնդրեմ ձեր լրատվամիջոցների կայքերում սա հրապարակեք։

Շնորհակալություն։

Հովհաննես Ավետիսյան

Հանրային գործիչ

Դեսպանատներին ուղղված նամակը՝ այստեղ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Քարահունջ» աստղադիտարանի տարածքում հերթական քանդման վերաբերյալ՝ Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիայի և Համահայկական Վերնախորհրդի դիմումը ԿԳՄՍ նախարարությանը

Հաջորդ գրառումը

Մահացել է Ջորջիո Արմանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025
Հոգևոր

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025
Միջազգային

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025
Միջազգային

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025
Հաջորդ գրառումը

Մահացել է Ջորջիո Արմանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն»...

ԿարդալDetails

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական