Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաց նամակ իմ անունից, բոլորի համար (44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյան) ․ Հետք

03/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստորև կներկայացնեմ մի լուրջ խնդիր, որը, փաստորեն, համատարած երևույթ է, եւ 44-օրյա պատերազմի մասնակից (հատկապես վիրավորում/խեղում ստացած) անձանց կյանքը դարձել է բյուրոկրատական մղձավանջ. փաստացի անհնար է որևէ մեկից պարզաբանում կամ խնդրի լուծում ստանալ։

Դիմում եմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությանը

Ներկայացնում եմ այն, ինչ  կատարվել է ինձ հետ՝ վստահ լինելով, որ շատերն անցել են այս մղձավանջով (խնդրում եմ կապվել ինձ հետ, որ բոլորս խնդիրը հասանելի դարձնենք այն մարդկանց, ովքեր պարտավորված են լուծումներ տալու)։

Այն, ինչ ներկայացնելու եմ, կարող եմ ապացուցել թե’ փաստաթղթերի, թե’ վկայությունների և թե’ ֆոտո-վիդեո նյութերով։

Եվ այսպես․․․

Հոկտեմբերի 3-ին կամավոր հիմունքներով ներկայացել եմ Երևանի N2 զինկոմիսարիատ (Կենտրոն), զորակոչվել եմ (ՄՈԲ)։ Նույն օրը մեկնել եմ Երևանում գտնվող N զորամաս (ծառայել զինվորական մասնագիտությամբ)։ Հոկտեմբերի 25-ին, ստանալով համապատասխան հրաման, ուղևորվել եմ Արցախ՝ Մարտակերտի N զորամաս։ Հոկտեմբերի 27- ին, հասնելով Մարտակերտ, զինակիցներիս հետ ստացել եմ հրաման՝ համալրման նպատակով բարձրանալ դիրքեր։ Այնուհետև, մինչև նոյեմբերի 18-ը, գտնվել եմ Մարտակերտի 152 դիրքում։

Ողջ ընթացքում գտնվել եմ ծանր (տարբեր տրամաչափի)՝ ականանետից մինչև «Գրադ» տեսակի հրետակոծության տակ, գրեթե 24/7 ռեժիմով (առանց որևէ թաքստոցի)։

Նոյեմբերի 10-ի լույս առավոտյան՝ հրադադարից հաշված րոպեներ առաջ, «Գրադ» տեսակի հրթիռի հարվածից ստացել եմ վիրավորում՝ բարեբախտաբար ոչ բեկորային (կոնտուզիա, ուղեղի ցնցում), որին հաջորդող 8 օրերի ընթացքում թե’ կապի միջոցներով, թե’ անմիջապես դիմել եմ վերադաս հրամանատարությանը՝ բուժօգնություն խնդրելով և’ իմ և’ այլ վատառողջ անձանց համար։ Բախվելով միայն անտարբերության՝ 8 օր անց դիրքից ինքնակամ փորձել եմ իջնել գունդ։

Ճանապարհին հանդիպել եմ բուժծառայության մեքենա (մի կերպ համոզել եմ ինձ և ևս 2 անձի հասցնել բուժկետ)։ Բնականաբար, բուժկետում ոչինչ չէին կարող անել։ Այստեղից ուղարկել են Դրմբոնում գտնվող հոսպիտալ (որը պարզվում է՝ ժամանակավոր էր և այժմ գոյություն չունի)։ Հոսպիտալում ստուգեցին ականջներս, ասացին՝ կոնտուզիա է․ «Այստեղ ոչինչ չենք կարող անել, պիտի նորմալ ստուգվեք (անգամ սովորական սպազմալգոն չունեին)։ Ուղղակիորեն մեջբերում եմ․

-Մի ճար արեք, հասե՛ք Երևան․․․

Նույն օրը վերադարձել եմ Մարտակերտի զորամաս, ներկայացել շտաբ։ Հանդիպել եմ շտաբի պետին, պահանջել՝ մեզ փաստաթուղթ տա, որով կարող ենք հատել սահմանը և հասնել Երևան (փաստաթուղթը կա)։ Երևան եմ հասել տաքսիով, վճարել 45,000 դրամ։ Այնուհետև ներկայացել եմ թե’ զորամաս, թե’ զինկոմիսարիատ, պատմել ողջ եղելությունը, ներկայացրել փաստաթղթերը՝ խնդրելով ինձ ուղարկել հոսպիտալ։

Զորամասը պատասխանէլ է․ «Դուք այլևս մեզ մոտ գրանցված չեք, մեր գործը չի, դիմեք զինկոմիսարիատ»։ Զինկոմիսարիատն իր հերթին նշել է․ «Դուք այլևս ծառայության մեջ չեք, պետք է դիմեք քաղաքացիական պոլիկլինիկա»։

Կփորձեմ առավելագույնս պարզ նկարագրել նաև ողջ հետագա անարդյունք, անհեթեթ կաբինետային վազքն ու մղձավանջը։

Կաբինետային մղձավանջ 1

(պոլիկլինիկա)

-Մենք ոչ մի նման մասնագետ չունենք, որ Ձեզ է պետք։ Մի ամսից ԼՈՌ բժիշկը կգա արձակուրդից, եկեք, կստուգի․․․ Ոչ էլ գիտենք՝ Ձեզ ուր կամ ոնց ուղեգրենք, եթե պետպատվեր եք ուզում։

Զինկոմիսարիատ

-Տղա’ ջան, արդեն երկրորդ անգամ եմ ասում՝ դու մեր ցուցակներում չկաս, դիմի’ր քաղաքացիական հիվանդանոց։

Աստղիկ ԲԿ

-Օ՜,  Ձեզ պետք է ՄՌՏ , ԼՈՌ, ԿՏ, նյարդաբան․․․ Պետպատվե՞ր եք ուզում։ Դե, էդ դեպքում գիտեք՝ պետք է հոսպիտալից թուղթ բերեք, որ մասնակից եք, մենք սպասարկենք։  

«Կանազ» հոսպիտալ

-Հաաաա՜․․․ Գիտեք՝ ձեր զինկոմիսարիատի տեղեկանքը հին է, գնացեք, նորը վերցրեք, որ ձեր ուզած թուղթը տանք։

Զինկոմիսարիատ

– Երկու օրից եկեք, վերցրեք այդ փաստաթուղթը։

«Կանազ» հոսպիտալ

– Օ՜․․․ Գիտեք՝ Ձեզ ախր արդեն զորացրել են, մենք տենց թուղթ չենք կարա տանք, ոչ էլ ինքներս կկարողանանք ստուգել։

Չցանկանալով ևս մի քանի շաբաթ անցկացնել կաբինետից կաբինետ հերթերում՝ թքեցի ամեն ինչի վրա և իմ գումարով դիմեցի «Նաիրի» ԲԿ։ Անցնելով բոլոր ստուգումները՝ պարզ դարձավ, որ ունեմ կոնտուզիա, լսողության կորուստ, ուղեղի ցնցում (փաստաթղթերն առկա են)։

Իմ գրպանից գնեցի ամբողջ դեղորայքը, վճարեցի հետազոտությունների համար։ Հետո իմացա, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով ինձ գումար է հասնում, դեղորայք , անվճար բուժօգնություն։ Ինչպես նաև, որոշ մասնագետների պնդմամբ, կարող էի դիմել զինվորական հաշմանդամության համար։ Փորձեցի դիմել․․․

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վիրավորում ստացած անձանց օգնության ծրագրի շրջանակներում դիմումը մերժվեց։ Համակարգի միջոցով ստացված պատասխանը սա էր․

«Դուք չկաք ՊՆ-ի կողմից տրամադրված ցուցակում»։

Կաբինետային մղձավանջ 2

(զանգ Սոցապ նախարարություն)

Ներկայացնում եմ խնդիրը, լսում են, ասում, որ զանգահարեմ մեկ այլ համարով։

2 օր անպատասխան զանգերից հետո կրկին զանգում եմ թեժ գիծ, ինձ մեկ ուրիշ համար են տալիս․․․ Ողջ օրը զանգում եմ, վերջապես երեկոյան մեկը վերցնում է, մուննաթ գալիս, թե «խի՞ եմ իրեն զանգել․ ինքն էդ հարցով չի զբաղվում»․․․

Կրկին զանգում եմ թեժ գիծ, ասում են՝ «Հա՜, վայ․․․ Գիտե՞ք՝ երևի ՊՆ դիմեք»․․․

Բնականաբար, ՊՆ թեժ գծից որևէ մեկը չի պատասխանում։

Զանգ ՊՆ բուժվարչություն (անպատասխան)․․․

Նամակ/դիմում իրենց պաշտոնական էլ․հասցեին (ոչ մի պատասխան)․․․

Զինկոմիսարիատ

-Ապեր, մեզ մինչև հիմա սկի չեն եկել քո թղթերը Արցախից, թե որտեղ ես եղել, ոնց, խի․․․

Նորից ամբողջ պատմությունը պատմում եմ, ասում են․

– Դե մենք հարցում կանենք, քեզ կզանգենք (այդպես էլ չզանգեցին)․․․

Վերջապես մի կերպ հաջողվում է կապ հաստատել ՀՀ ՊՆ բուժվարչություն, որտեղ ասում են․

– Մեզ տվեք հոսպիտալի էպիկրիզ, որպեսզի մենք Ձեզ ավելացնենք ցուցակում։

Այն հարցին, թե ինչպես ես կարող եմ էպիկրիզ ունենալ այն հոսպիտալից, որը հրաժարվել է ինձ սպասարկել, որևէ կերպ չեն պատասխանում, ասում են․ «Դիմեք զինկոմիսարիատ»:

Եվ, վերջապես, ամենաանհեթեթ բանը, որ կարող եք պատկերացնել․ վերջին անգամ դիմում եմ զինկոմիսարիատ, խնդրում՝ խնդրին ընթացք տալ, ինչին պատասխանում են.

– Մեզ ոչ մի թուղթ չի հասնում, բոլոր հարցումներn անպատասխան են, եթե ուզում ես հարցդ լուծես, գնա, հասի Մարտակերտ, վերցրու, բեր։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Դիմում եմ գրել ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որում մանրամասն ներկայացրել եմ ողջ պատմությունը, խնդրել՝ միջնորդել հարցը լուծելու համար։

Սրանից հետո ՊՆ-ից ստացել եմ ևս 2 անհեթեթ զանգ։

– Բա խի՞ եք դիմում գրել։ Ի՞նչ խնդիր է։

Ամբողջը պատմում եմ, ասում են․

– Դե գիտեք՝ էպիկրիզ է պետք․․․

Ասում եմ՝ չունեմ, չեք սպասարկել, հրաժարվել եք։ Ասում են՝ կզանգենք, ու էլի անհետանում են․․․

Հիմա ի՞նչ, վերջը ի՞նչ․․․ «Այդ ու՞ր եք պարոնա՛յք», զարթնեք, 6 ամսից ավելի է անցել, հազարներով ինձ նման տղերք կան, էս ի՞նչ եք անում, թե՞ ձեր միակ հոգու նոխազը՝ «գնա մեռի, արի սիրեմ»-ն ա․․․

Որ կաբինետ մտնում ես, ոտքը ոտքին գցած, նստած սուրճ եք խմում և սոցցանցերում փոստեր անում, թե ինչքան հայրենասեր եք ու, թե՝ «կներեք մեզ, տղերք, որ մեզ համար մեռաք»․․․ Բա ո՞նց եղավ, որ պատերազմի ավարտի առաջին իսկ օրը կուրացաք և ոչ մեկի ցավը, ապրածը, դժվարությունը էլ «ձեր տանձին չի»։

Ինձ՝ վիրավորիսառաջարկում եք Մարտակերտ հասնե՞մ, որ թուղթ բերեմ․․․ Հոգեբանական ու տարրական անվտանգության խնդիրների հետ միասին՝ հարց եմ տալիս ձեզ՝ ձեր ցինիզմի մակարդակը չե՞ք զգում․․․ Նույն կե՞րպ եք խոսում կորած զինվորի ծնողի, հարազատի հետ, ավելի ծանր հաշմանդամություն ունեցող անապացույց կամավորի հետ․․․

Լուծե՛ք ոչ միայն իմ, այլ բոլորիս հարցը։

Անհապաղ լուծե՛ք։

․․․Հակառակ դեպքում մենք ենք ձեզ գրողի ծոցն ուղարկելու, հույս ունեմ՝ հանրությունն էլ է մեզ հետ այդ հարցում։

Լուծե՛ք անհապաղ։

44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյան

HETQ.AM

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք ոտքի ենք կանգնելու.Կարեն Հովհաննիսյանը ներկայացրել է «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի վերջին 24 ժամվա փոխանցումները

Հաջորդ գրառումը

Ո՞ւր է նայում ՅՈՒՆԵՍԿՕ-ն. «Ազգ» շաբաթաթերթ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025
Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ւր է նայում ՅՈՒՆԵՍԿՕ-ն. «Ազգ» շաբաթաթերթ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական