Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացառել վենդետաները և Հայաստանը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա. Նիկոլ Փաշինյան

15/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թալանվածը հետ բերելու համար նախ պետք է հասկանալ թալանվածի տեղը և թալանի մեխանիզմը, որն առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Այս մասին այսօրԱԺ-ում հայտարարեց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել լրացուցիչ, հեղափոխության բերած 4.2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը։ Պետք է խոստովանեմ, որ թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է, բայց ուզում եմ միանգամից ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը՝ հետևյալ պատճառաբանությամբ: 2018-ի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, այո’, տվել է թալանվածը հետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում:

Բայց հեղափոխությունը և անձամբ ես խոստացել ենք նաև, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի և իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն, ինչպե՞ս էինք համատեղելու, այդ՝ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում, և մենք հենց այդ օրակարգերի իրացմամբ ենք զբաղված եղել և շարունակում ենք դրանով զբաղվել, այն է՝ բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը,  պատժել հանցագործներին և Հայաստանը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի և ինստիտուցիոնալ»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա հարցի իրավաքաղաքական և բարոյական կողմն է, բայց կա նաև գործնական կողմը։

 «Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ բազմիցս, թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս, բարձրես բեռնատարները և վերադարձնես։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում՝ տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ, դրածո անձանց անունով։

Երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գողացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռք բերող է և կապ չունի թալանի և կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք և օրինական կերպով պարզապես գնել։

Ի՞նչ ենք մենք արել ուրեմն։ 2019-ից սկսել ենք թալանի գորդյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այս գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք քովիդի համավարակի, պատերազմի, հետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայնորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով՝  43.5 տոկոսով։

Ուշադրություն դարձրեք, 2018-2024 թվականներին Հայաստանի տնտեսությունը աճել է 43.5 տոկոսով՝ ապահովելով մեր երկրի կայունությունն ու անկախությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը, ապահովելով և երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ:

Օրինակ, որ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն ՀՀ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության շրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ»,- ասաց Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերի տակ շարում են, գնդակահարում են, բայց հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են գոմ

Հաջորդ գրառումը

ՔՊ-ականներ ու համակիրներ. մտածե՞լ եք, արդյոք, թե որտեղ եք հայտնվելու վերջնարդյունքում. Հայկ Դեմոյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ականներ ու համակիրներ. մտածե՞լ եք, արդյոք, թե որտեղ եք հայտնվելու վերջնարդյունքում. Հայկ Դեմոյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական