Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Բարև, Երևան. Վերման Հայաստանում է

Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, որը Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։

Երևան ժամանելու մասին ամերիկացի պաշտոնյան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Հայաստանում է՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները։ 

«Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար»,-իր գրառման մեջ նշել է Ռիչարդ Վերման:

Վերման արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ։