Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բանակցություններն ընթանում են ԼՂ իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ապահովման շուրջը. փոխարտգործնախարար

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ էլ ճանաչվել է, այստեղ նոր բան դժվար թե լինի այդ առումով. բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին հարցին ԱԺ-ում պատասխանել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

«Բանակցություններն ընթանում են ԼՂ իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ապահովման շուրջը»,-ասել է նա:

Նա հավաստիացրեց, որ Մոսկվայում մայիսի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններն ընթանալու են բոլոր կետերի շուրջը:

Հայաստանյան կողմն անընդհատ կրկնում է, որ միջազգային մեխանիզմներ և այլ երկրների երաշխիքներ են պետք, որպեսզի Ստեփանակերտն ու Բաքուն բանակցություններում հաջողության հասնեն։

Այս հարցի վերաբերյալ փոխարտգործնախարարն ասել է․ «Դրա մի շարք տարբերակներ կան, դա կարող է լինել մի երկիր, կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Կան տարբերակներ, եւ դա քննարկման առարկա է»: