ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել: 19-ամյա զինծառայողի մարմինը հայտնաբերվել է ժամը 15։00-ի սահմաններում՝ կախված վիճակում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Ըստ մեր աղբյուրների՝ ՊՆ-ն գույժն արդեն հայտնել է Նարեկի ծնողներին, սակայն պաշտոնական հրապարակում չի արել։
Նարեկ Գրիգորյանն Արտաշատից էր, ընտանիքի միակ որդին։