Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Բանակային մի հզոր իմաստություն կա. «Կարգապահությունը սկսվում է շարքից»

Ոստիկանության նախկին աշխատող, սպա Ալբերտ Ունուսյանի գրառումը, –

Նկարում Մոսկվայում ՀՀ ոչ բարով Պ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ Պ նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումն է:

Հիմա համեմատելու համար:

Աջում ռուսական կողմն է. կարգով սահմանված՝ երկարաթև վերնաշապիկներ, կրցքանշաններ, ուսադիրներ, կարգով սահմնված՝ իդենտիկ թևքանշաններ:

Ձախում հայկական կողմն է. երկու կարճաթև վերնաշապիկով գեներալ, մի հոգի քաղաքացիականով, երկու գեներալ երկարաթև վերնաշապիկով: Մեկինը մի թևքանշան, մյուսինը՝ ուրիշ թևքանշան: Մեկի թևքանշանին դրոշ կա, մյուսինին չկա, երրորդինը, առհասարակ՝ դրոշ և «ARMENAIA» անգլերենով գրվածք:

Թե բա կանոնավոր բանակի հրամկազմ…

Դե, հիմա կբացատրե՞ք՝ դիմացինն ինչպես լուրջ վերաբերվի: