ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները 2022 թվականի փետրվարի 21-ից են կիրառվում։
Սահմանափակումներ են կիրառել նաև Դոնալդ Թրամփը, Բարաք Օբաման։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Բայդենն ասել է, որ բոլոր պատժամիջոցները «պետք է ուժի մեջ մնան 2024 թվականի մարտի 6-ից հետո էլ։
«Այդ գործողությունները և քաղաքականությունը, որոնք նշված են այս հրամաններում, շարունակում են արտակարգ վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար», – ասել է Բայդենը համառոտագրում:
«Ուստի ես մեկ տարով երկարացնում եմ 13660 գործադիր հրամանով հայտարարված արտակարգ դրությունը»,- պարզաբանել է նա։