Ըստ ճշտված տեղեկությունների՝ Բագրատ Սրբազանը տավուշցիների և Հայաստանի այլ քաղաքաքներից ու գյուղերից Բագրատաշեն գնացած ցուցարարների հետ է։
Մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, թե Տավուշի թեմի առաջնորդին ոստիկաններն անհայտ ուղղությամբ տարել են։ Բարեբախտաբար, Սրբազանը անհնազանդության ակցիաների տարածքում է՝ տարբեր վայրերում ու փորձում է հանդարտեցնել վրդովված մարդկանց, կանխել ոստիկանների անհամաչափ գործողությունները։
Իսկ ոստիկանները շարունակում են ցուցարարներին բերման ենթարկել։







