Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արևմուտքը ծրագրել է պառակտել Հայ առաքելական եկեղեցին. Պյոտր Մակեդոնցև

08/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հետխորհրդային տարածությունում գունավոր հեղափոխությունների խնդիրն է ոչ միայն բնակչության գաղափարական մշակումը եվրոատլանտյան ոգով, այլև ավանդական դավանանքների փոխակերպումը, ընդհուպ՝ հալածանքների միջոցով։ Ցայտուն օրինակ է Ուկրաինան, որտեղ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին դարձել է Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու արևմտամետ վարչակարգերի հալածանքների զոհը։

Այժմ նման սցենար է սպառնում նաև Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, վարելով անդրկովկասյան երկրի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման քաղաքականություն՝ Ռուսաստանից և Իրանից դեպի Ադրբեջան, Թուրքիա և Եվրոատլանտյան հանրություն (առաջին հերթին՝ ԱՄՆ, Եվրամիություն և Մեծ Բրիտանիա), պայքարում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ)՝ հայության հիմնասյուներից մեկի դեմ։ Բանը հասել է նրան, որ անտեսելով պետական օրենքներն ու եկեղեցական կանոնները՝ Փաշինյանը պատրաստվում է տապալել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, որին նա գռեհկորեն անվանում է Կտրիճ Ներսիսյան։

Հարկ է նշել, որ Փաշինյանի հենարաններից մեկը աղանդավորներն են, որոնցից շատերը հարում են զանազան բողոքական շարժումների: Կան նաև տեղեկություններ ՀԱԵ-ի ներսում Փաշինյանի կողմնակիցների մասին: Վառ օրինակ է ՀԱԵ-ի Կոտայքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Առաքել Քյարամյանը, որի որդին՝ Արգիշտի Քյարամյանը, Փաշինյանի օրոք Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավարն է եղել:

Բայց և այնպես աղանդավորները, Առաքել Քյարամյանի նման մարդիկ Հայ Առաքելական Եկեղեցու հետ հակամարտության մեջ Հայաստանի ներկայիս կառավարության ամենահզոր դաշնակիցները չեն։ Շատ ավելի վտանգավոր է այն հանգամանքը, որ Փաշինյանի օրոք շարունակվել է պաշտոնական Երևանի և Վատիկանի միջև դեռ Սերժ Սարգսյանի օրոք սկսված համագործակցության ակտիվ զարգացումը։ Ներկայիս իրադարձությունները շատ հստակ ցույց են տալիս, թե ինչպես է Սուրբ աթոռը փորձում թուլացնել Հայ Առաքելական Եկեղեցին։

Գարեգին Բ-ի դեմ Փաշինյանի գրոհների խորապատկերում հուլիսի 24-ին հայտնի դարձավ Հռոմի պապ Լև XIV-ից Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ին ուղղված նամակի մասին (ՀԱԵ-ում երկու կաթողիկոսություն գոյություն ունի՝ Էջմիածնի և Լիբանանում Կիլիկիայի՝ Անթիլիասի կենտրոնով): Հռոմի պապը շնորհակալություն հայտնեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությանը իր հովվապետության մեկնարկի պատարագի ժամանակ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց շարունակելու համագործակցությունը Արամ I-ի և այլ հոգևոր առաջնորդների հետ:

Այս նամակն աննշան իրադարձություն չէ։ Ընդհակառակը, այն բացահայտում է մի քանի խնդիր։ Նախ՝ Սուրբ աթոռը ավանդաբար շատ սառն է վերաբերվել Հայ Առաքելական Եկեղեցուն։ Չնայած աստվածաբանական առանձնահատկություններին՝ Հայ Առաքելական Եկեղեցին շատ ավելի մոտ է Ռուս ուղղափառ եկեղեցուն և այլ ուղղափառ եկեղեցիներին, քան Հռոմի կաթոլիկ եկեղեցուն։ Հետևաբար հարց է ծագում. ինչո՞վ է պայմանավորված Հռոմի պապի կողմից հայ կաթողիկոսներից մեկի նկատմամբ այդ ուշադրությունը։

Երկրորդ՝ զուտ մարդկային տեսանկյունից անհասկանալի է Լև XIV-ի՝ Ամենայն հայոց կաթողիկոսին անտեսելը: Գործող հովվապետն ընտրվեց մայիսի 8-ին: Բառացիորեն հաջորդ օրը Գարեգին II-ը ՀԱԵ-ի և ծխականների անունից շնորհավորեց նոր պապին ընտրվելու կապակցությամբ: Արամ I-ը շնորհավորեց Լև XIV-ին մի փոքր ուշ՝ մայիսի 10-ին: Այնուամենայնիվ Հռոմի պապը նամակ չի գրում Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Սուրբ աթոռը նույնպես կապված է այն ուժերի հետ, որոնք աջակցում են Փաշինյանի՝ ՀԱԵ-ի դեմ պայքարին։ Փաշինյանի կողմնակիցների գաղափարներից մեկն այն  է, որ ՀԱԵ-ն ռուսական ազդեցության միջնորդ է։ Եվ քանի որ Փաշինյանի կողմնակիցները ամեն կերպ Թուրքիան փոխարինում են Ռուսաստանով՝ որպես հայերի դարավոր թշնամիով, ապա այս ռուսատյաց տրամաբանության շրջանակներում Էջմիածնի կապը Ռուսաստանի հետ որպես լուրջ մեղադրանք է հնչում։

Բացի այդ, Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ՀԱԵ-ի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է, որի կենտրոնը գտնվում է Մոսկվայում։ Իմանալով Փաշինյանի քաղաքականության հակառուսական բնույթը՝ դժվար չէ կռահել, որ եթե Գարեգին II-ը տապալվի, ՀԱԵ-ի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը նույնպես կհեռացվի։ Եվ քանի որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավն ուղղակիորեն կապված է Հայաստանում ռուսատյացության, թրքասիրության և եվրոատլանտիզմի քարոզչության հետ, փաշինյանցիների կողմից Էջմիածնի վերահսկողությունը սպառնալիք կլինի Ռուսաստանի ազգային անվտանգությանը. ռուսահայ հազարավոր հավատացյալներ կհայտնվեն ռուսատյաց ոգով գաղափարական մշակման վտանգի տակ։

Լև XIV-ի նամակը երևան է հանում նաև Էջմիածնի և Կիլիկիայի կաթողիկոսների միասնության բացակայությունը ՀԱԵ-ի ներսում: Չնայած հունիսի վերջին Էջմիածնում կայացած երկու կաթողիկոսների ներկայացուցիչների հանդիպմանը, հուլիսի 9-ին հրապարակվեց Արամ I-ի հայտարարությունը, որը բովանդակում էր հետևյալը.

«Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյանքին մեջ ստեղծված ներկա վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերեն լեզվի բառերը բավարար չեն նկարագրելու իմ ցավս ու ընդվզումս։ Հատկապես վերջերս պարզված մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառույցներեն՝ Սուրբ Էջմիածինեն ու Ազգային ժողովեն ներս, ինձ համար խորապես ամոթալի է ու դատապարտելի։ Արդարև, որևէ ազգի, եկեղեցվո կամ կազմակերպության կյանքին մեջ սխալներ, բացթողումներ, բևեռացումներ, առճակատումներ կրնան ըլլալ. սակայն անոնք հարկ է որ քննարկվին հատուկ գործընթացքներու ճամփով և հանդարտ մթնոլորտի մեջ, որպեսզի կարելի ըլլա համապատասխան լուծումներու հանգիլ։

Շուրջ վեց տարիներե ի վեր, դժբախտաբար, Հայրենիք չեմ այցելած։ Վերջին օրերուն մտածեցի, շա՜տ մտածեցի Հայաստան գալու մասին, որպեսզի կարենամ օժանդակել ստեղծված փոթորիկը նվազագույնը հանդարտեցնելու ուղղությամբ։ Սակայն, Ազգային ժողովեն ու ընկերային ցանցերու ճամփով և այլապես կատարված ու շարունակվող անմակարդակ, մեր բարոյական, հոգևոր ու ազգային արժեքներուն խոտոր համեմատող արտահայտությունները, ինչպես նաև կատարվող ձերբակալությունները չեն քաջալերեր զիս քայլերս ուղղելու դեպի Հայրենիք։

Սակայն կը մնամ միշտ հանձնառու, որևէ ժամանակ գալու Հայրենիք և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու այլ պատասխանատուներու հետ խորհրդակցելու, որպեսզի կարելի ըլլա ստեղծված ծանր իրավիճակեն Հայաստանը դուրս բերելու հարմարագույն լուծումներ որոնել»։

Տարօրինակ է. չգիտես ինչու, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հստակ գնահատական չի տվել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Ի վերջո, հենց փաշինյանցիներն են Ազգային ժողովում արշավում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, որին պատկանում է Արամ Ա-ն։ Եվ հենց Փաշինյանն է կազմակերպել հայ հոգևորականների դեմ բռնաճնշումները և  իր կողմնակիցների հետ վարում է հակազգային քաղաքականություն՝ կոչ անելով կապիտուլյացիայի ենթարկվել Թուրքիային և Ադրբեջանին։ Զարմանալի է նաև, որ Արամ Ա-ն հուլիսի 9-ին գնահատական չի տվել նույն Փաշինյանին, որն իր կողմնակիցների հետ կեղծում է 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության պատմությունը, որի զոհերը սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից 2015 թվականին։

Փաստորեն ստացվում է, որ հուլիսի 9-ին Արամ I-ի միջնորդելու պատրաստակամությունը և Լև XIV-ի նամակը նույն շղթայի օղակներն են։ Ակնբախ են Վատիկանի կողմից ՀԱԵ-ում Էջմիածնի և Կիլիկիայի կաթողիկոսների միջև պառակտում առաջացնելու փորձերը, չէ՞ որ Արամ I-ը շտապում է օգնել Գարեգին II-ին։ Այս առումով անհնար է անտեսել մի կարևոր հանգամանք։ Փաստն այն է, որ, ըստ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կայքի, «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կանոնական իրավազորությունը ներառում է Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, Քուվեյթի և Պարսից ծոցի երկրների թեմերը։

Կաթողիկոսությունը նաև ոչ կանոնական եկեղեցական կառույցներ է ձևավորել Հունաստանում, ԱՄՆ-ում, Պարսկաստանում, Կանադայում և Վենեսուելայում»։ Այս առումով հիշեցնում ենք, որ Սիրիայում այժմ իշխանության ղեկին են Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից հովանավորվող նախկին ահաբեկիչները։ Այլ կերպ ասած, Կիլիկիայի կաթողիկոսության թեմերի զգալի մասը հայտնվել է այնպիսի երկրի տարածքում, որտեղ իշխանությունը գտնվում է պաշտոնական Անկարայի դրածոների ձեռքին։ Էլ չասենք այն մասին, որ ՀԱԵ-ի կազմում գործում է Կոստանդնուպոլսի պատրիարքությունը, որի կենտրոնը Ստամբուլում է և որը գլխավորում է Թուրքիային հավատարիմ արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը։

Հետևաբար վտանգավոր իրավիճակ է ստեղծվում: ՀԱԵ-ի թեմերի մի զգալի մասը հայտնվել է այնպիսի տարածքներում, որոնք այս կամ այն կերպ Թուրքիայի հսկողության տակ են, որին պատրաստ են հանձնվել եկեղեցահալած փաշինյանցիները: Ընդ որում, Կիլիկիայի կաթողիկոսությունը հանդես է գալիս որպես Էջմիածնի կաթողիկոսության այլընտրանք: Այսու պառակտում է ստեղծվում եկեղեցու ներսում Հայաստան-Սփյուռք բաժանարարով:

Չի կարելի այս կապակցությամբ չհիշել, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ Փաշինյանի քաղաքական դաստիարակն է, ժամանակին փորձում էր միավորել Կիլիկիայի և Էջմիածնի կաթողիկոսությունները: Այն ժամանակ դա չհաջողվեց: Բացառված չէ, որ  փաշինյանականները նույնպես կփորձեն գնալ այդ ուղիով, այսինքն՝ միավորել երկու կաթողիկոսությունները՝ Արամ I-ին դարձնելով Ամենայն հայոց կաթողիկոս:

Նման սցենարը միանգամայն հարիր է Վատիկանի շահերին, չէ՞ որ Լիբանանում բնակչության զգալի մասը կաթոլիկ է: Կարևոր է նաև, որ լիբանանյան կաթոլիկների շարքերում կան նաև Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդներ: Այսինքն՝ Սուրբ Աթոռի համար պառակտումը ՀԱԵ-ի ներսում և երկու կաթողիկոսությունների միավորումը Արամ I-ի շուրջը կատարյալ տարբերակ է, քանի որ ամենայն հայոց հավանական կաթողիկոսը կլինի այնպիսի երկրում, որտեղ կաթոլիկները կարևոր դիրք են զբաղեցնում:

Բացի փաշինյանականներից և Վատիկանից, ովքե՞ր են ներգրավված ՀԱԵ-ի պառակտման և հետագա վերաձևավորման գործընթացում: Բնավ ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ամեն կերպ աջակցում են փաշինյանականներին: Քանի որ Լև XIV-ը առաջին ամերիկացի պապն է, ՀԱԵ-ի պառակտման կողմնակիցների թվում են ЦРУ/ԿՀՎ-ն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը շարունակում է Ռուսաստանին և Իրանին Կովկասից դուրս մղելու քաղաքականությունը՝ միաժամանակ վարելով ագրեսիվ քաղաքականություն Մերձավոր Արևելքում:

Եվ, իհարկե, ՀԱԵ-ի պառակտմանը կողմնակից է Ֆրանսիան, որը ժամանակին դավաճանեց Կիլիկիայի հայերին: Եվ հարցը միայն այն չէ, որ Հինգերորդ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը վճռականորեն աջակցում է Փաշինյանի կառավարությանը և նրա քաղաքականությանը (օրինակ՝ հունիսի 29-ի բանակցությունները), այլև այն, որ Լիբանանում, որտեղ գտնվում է Արամ I-ի նստավայրը, դեռևս պահպանվում է ֆրանսիական շոշափելի ազդեցությունը: Այլ կերպ ասած, փաշինյանականները սոսկ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Վատիկանում մշակված ծրագրի կամավոր կատարողներն են:

Պյոտր Մակեդոնցև, միջազգայնագետ

Աղբյուրը՝ EA Daily

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարդամեկի աչքերը կապել ու տարել են ԱՄՆ, իջեցրել պադվալ, ատրճանակը գլխին դրել ու թուղթ ստորագրել տվել. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Կայանալիք գագաթնաժողովին խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինելու․ Ալեքս Ռաուֆօղլու

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Կայանալիք գագաթնաժողովին խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինելու․ Ալեքս Ռաուֆօղլու

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական