Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում կպահանջի բանաձևի ընդունում, որը պայմաններ կստեղծի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար. հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հանրապետության Սենատում իր ելույթի ժամանակ
Այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ։ Դրա համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն Ղարաբաղում։
«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից, սա չափազանց ծանր հանցագործություն է, որին չի կարող չհետևել հակազդեցությունը»,- ասաց նախարարը։