Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախի պետնախարարը հկ ներկայացուցիչներին հանդիպման է հրավիրել

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպման է հրավիրել։

«Այսօր՝ ժամը 15:00-ին, ԱՀ կառավարության շենքում հանդիպման եմ հրավիրում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ որոշակի հարցերի շուրջ քննարկումների համար: Սպասում եմ հանդիպմանը»,- գրել է նա։