Արցախի Պաշտպանության բանակը լուծարվում է։ Այն ընկրկեց ադրբեջանցիների առաջ։
Բաքվի պահանջներից մեկն էլ Արցախի զինված ուժերի զինաթափումն էր, որը, ցավոք, արդեն իրականություն է։
Արցախյան ազատամարտի հաղթանակի վրա հիմնված Պաշտպանության բանակը, որ 30 տարի զինվել է՝ որպես առանձին միավոր ու զբաղվել Արցախի Հանրապետության պաշտպանությամբ, ռազմական քաղաքականությամբ, ունեցել զինվորականների իր համակարգը, այսօր կապիտուլացված է։
Ստեփանակերտի արցախյան պատերազմերի հերոսների պատը, որը գտնվում է Ազատամարտիկների պուրակում և սրբատեղի է, նույնպես չկա, տղաների նկարները հանել են, որպեսզի ադրբեջանցիների բաժին չդառնան ու չպղծվեն։
Ադրբեջանը Արցախի իշխանություններից պահանջել է իրեն հանձնել Պաշտպանության բանակի բոլոր հրամանատարներին, որպեսզի նրանց Բաքվում դատեն։