Վարդան Օսկանյանի առաջարկը լսելու և ըստ այդ առաջարկի գործելու մտադրություն Նիկոլ Փաշինյանը չունի։ Ասաց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժաղովի նիստում ներկայացրել է ղարաբաղյան հարցը՝ Վարդան Օսկանյանի պաշտոնավարման ժամանակ։
«Վարդան Օսկանյանն իր պաշտոնավարման ժամանակ հնարավորություն ունեցել է ղարաբաղյան հարցը կարգավորելու, սակայն չի արել»,- կարճ կապեց Փաշինյանը։
Հարցին՝ արդյո՞ք եղել է քննարկում Արցախի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին, Փաշինյանն ասաց, որ այդպիսի հարցի քննարկում չի եղել։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ 2025 թվականից ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Ղարաբաղից։
Այս հարցի վերաբերյալ Փաշինյանը դարձյալ քարը գցեց Արցախի բոստանը, թե որոշողն իրենք են, ես չեմ։
«Եթե ՌԴ-ը որոշի դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, դա առնվազն նշանակում է, որ արցախահայության զանգվածային սպանդի վտանգ չկա, ու Բաքու-Ստեփանակերտ կողմերը համաձայնության են եկել, որ ռուս խաղաղապահների անհրաժեշտություն ԼՂ-ում չկա»։