Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը. Միրզոյան

ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձանագրել է, որ ԵԽ–ն պետք է ավելի հաստատակամ լինի, որպեսզի Ադրբեջանը հարգի ՄԻԵԴ–ի որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը, Մարդու իրավունքների հանձնակատարի նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները։

▪️Հանդիպմանն անրադարձ է եղել ԼՂ հակամարտւթյան կարգավորման գործընթացին, 2020թ–ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիային։

▪️2020թ–ին, ԼՂ հկամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ–ին անդամակցության իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Եվ այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի ԵԽ–ի և անդամ երկրների կողմից։

▪️Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

▪️Այս համատեքստում հիմնարար է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։

▪️Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախում մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ` Ադրբաջանում պահվող գերիների վերադարձի ու Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումը, Միրզոյանի բնորոշմամբ, անընդունելի է։

▪️Անընդունելի է Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքիական բնակչության ֆիզիկական ու հոգեբանական ահաբեկումը։