«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեկնարկել է հատուկ դրամահավաք, Արցախում արգելափակման մեջ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին այս դժվարին ժամանակահատվածում աջակցելու համար։ Չնայած Արցախի ամբողջական շրջափակմանը, ՔՈԱՖ-ը մնում է հավատարիմ իր առաքելությանը և շարունակում մատուցել կենսական կարևորություն ունեցող ծառայություններ, այդ թվում՝ հոգեբանական աջակցության, լոգոպեդական, վաղ տարիքի կրթության և սոցիալական աշխատանքի։
Կազմակերպության աշխատանքները Ստեփանակերտում մեկնարկել են 2022 թվականից՝ 3-6 տարեկան երեխաներին տրամադրելով նախադպրոցական կրթություն և լոգոպեդի ծառայություններ, իսկ մյուս խմբերին՝ հոգեբանական և սոցիալական ծառայություններ, որոնք օգնում են տեղացիներին հաղթահարել տարածաշրջանում տիրող ճգնաժամը։ Իրավիճակի օրեցօր վատթարացումը խիստ անբարենպաստ է ազդում երեխաների վրա՝ նրանց մոտ առաջացնելով սթրես, անքնություն, մղձավանջներ և ինքնարտահայտվելու դժվարություններ։
ՔՈԱՖ-ի 9 նվիրյալ կանանցից բաղկացած ստեփանակերտյան թիմը հնարավորինս փորձում է մեղմել վերջին պատերազմի կործանարար ազդեցությունը երեխաների բարվոքության վրա։ ՔՈԱՖ-ի հոգեբանական աջակցության ծրագրերը նպատակ ունեն օգնելու երեխաներին հաղթահարել հոգեբանական տրավմաները և մարտահրավերները։ Կրթական ծրագրերի բոլոր մասնագետները հոգեբաններ են, ովքեր ապահովում են լավագույն խնամքը և աջակցությունը մեր երեխաներին։
Արցախում իրավիճակը շարունակում է վատթարանալ, այդ իսկ պատճառով ՔՈԱՖ-ի գարնանային դրամահավաքը նպատակ ունի հույս արթնացնելու արցախցի մանուկների և նրանց ընտանիքների համար և ապահովելու մեր համապարփակ ծառայությունների անխափան մատուցումը։ Նվիրաբերելով ՔՈԱՖ-ին, աջակիցները կարող են միանալ մեր շարժմանը և երկարաժամկետ ներդրում կատարել արցախյան համայնքների կայունության մեջ։ Այսպես մենք կարող ենք ցույց տալ, որ այս համայնքները մոռացված չեն և մեծապես դրական ազդեցություն ունենալ այնտեղի բնակիչների կյանքի վրա։ Ցանկացողները կարող են միանալ դրամահավաքին հետևյալ հղումով՝ https://bit.ly/3UbteNi
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա: COAF-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: COAF-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից՝ ընդլայնվելով ողջ երկրի տարածքով՝ ավելի քան 60 գյուղերում ու համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար: