Կիրակի, 26 Հուլիս, 2026

Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

ՀԺ-ի հետ զրույցում Արտակ Դավթյանն ասել է, որ այս պահին զբաղված է և չի պատասխանել որևէ հարցի:

ՀԺ