ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Հրապարակ»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Դիմումը մուտք է արվել այսօր։
ՀԳ․ Civic.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը կնշանակվի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։