Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արշակ Կարապետյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

08/11/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համահայկական Ճակատ Շարժման առաջնորրդ, Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, որում ասված է.

«Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՃՇ-ի և անհետ կորածների, բռնի առևանգվածների ու գերիների ընտանիքների անունից կառավարությանն է հանձնվել նամակ Նիկոլ Փաշինյանի անունով։ Նամակը մուտքագրվել է ֆիզիկական անձ Ռուզաննա Ստեփանյանի անունից։ Տեղեկացնում ենք ձեզ , որ Ռուզաննա Ստեփանյանը ՀՃՇ անդամ է։

Նամակին առարկայական պատասխանելու փոխարեն մենք գրություն ենք ստացել այն մասին, որ այն վերահասցեագրվել է ԱԳՆ-ին և ԱԱԾ-ին, որոնք մատնված են անգործության, և որևէ հասցեական գործունեություն չեն ծավալում այդ խնդրի լուծման ուղղությամբ, որի ամենամեծ ապացույցը արդյունքների բացակայությունն է:

Համահայկական Ճակատ Շարժումը բավարարված չլինելով ինչպես կառավարության, այնպես էլ նրա առանձին ստորաբաժանումների գործունեությունից, կրկին ձեզ է հասցեագրում մի քանի պահանջներ, որոնք դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար պարտավոր եք իրականացնել՝ պաշտպանելու ձեր իսկ գործունեության հետևանքով գերության և պատանդառության մեջ գտնվող անձնաց օրինական իրավունքնեորի պաշտպանության համար:
Եվ այսպես․

1․ Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ և հրապարակային քայլեր չի ձեռնարկում միջազգային հարթակներում՝ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը բարձրացնելու և նրանց վերադարձի հարցը լուծելու ուղղությամբ․

2. Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական բանակցություններ չի վարում Ադրբեջանի իշխանությունների հետ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը լուծելու համար: Այն բացատրությունը, թե այդ բանակցությունները վարվում են գաղտնիության պայմաններում, և դրանց ընթացքը հրապարակման ենթակա չէ, կարող է համոզիչ լինել, եթե դրանք արդյունք ունենային, մինչդեռ հիմա արդեն պարզ է, որ դա հարցը քնեցնելու պարզագույն հնարք է:

3. Ինչպե՞ս եք վերաբերվում Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին և բռնի առևանգվածներին: Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ անձամբ դուք և ձեր իշխանությունը ոչ միայն շահագրգռված չեք այդ անձնաց ազատ արձակման հարցում, այլ ընդհակառակը, ի դեմս նրանց, տեսնում եք հնարավոր քաղաքական մրացկիցների, և նույնիսկ հակառակորդների, ովքեր կարող են ազատության պայմաններում բացահայտել ձեր իշխանության հակազգային դիմագիծը: Որոշ հիմնավոր կասկածները փարատելու համար գուցե ասեք, թե 2023 թվականի դեկտեմբերի 13-ից հետո կոնկրետ ինչ եք արել գերիներին վերադարձնելու համար.

4. ՄԱԿ գագաթաժողովների ժամանակ և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումներում արդյո՞ք քննարկել եք գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը:

5․ Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել՝ օգտագործելու նրանց միջնորդական հնարավորությունները վերոնշյալ խնդիրների լուծման համար:

6․ Միջազգային դատարաններում ի՞նչ հայցեր են ներկայացվել գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների վերաբերյալ:

7. Ո՞ր միջազգային կառույցներին եք դիմելու լրացուցիչ աջակցության համար:

Ակնկալում ենք հանգամանալի և մանրակրկիտ պատասխան սահմանված կարգով Ձեր անունից՝ ինչպես շահագրգիռ կողմերի, այնպես էլ հասարակության շրջանում լիարժեք տեղեկացվածությունն ապահովելու համար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում. «Գոյ» թատրոն

Հաջորդ գրառումը

Հայաստանը տրամադրված է աշխատել Ռուսաստանի հետ. Տիգրան Սարգսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեսանյութ. Զգուշանան հատկապես մեծահասակները. զեղծարարները տիրապետում են հեռախոսին և թալանում բանկային հավելվածից

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը. Սուրենյանց

25/11/2025
Նորություններ

Միակ լուծումը, որ կարող է առաջարկել ՊՆ-ը, կրկին վերադառնալ ԶՈւ. Պապիկյան

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փրկարարները ջանում են մարել Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհը

25/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը տրամադրված է աշխատել Ռուսաստանի հետ. Տիգրան Սարգսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական