Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրեն ընտրեց Արմեն Քոլոյանին։
Արմեն Քոլոյանն «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից է։ Նա 67 տարեկան է, թոշակառու և Պրահայից Երևան է եկել՝ մասնակցելու Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին։
Նա ստացել է հինգ ձայն։ Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը զրո ձայն է ստացել։
Գարեգին Խումարյանն օրերս հրապարակում էր կատարել՝ նշելով, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է։
Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ձմռանը առաջ հայտարարություն էր տարածել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ: «Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է»,- գրել էր Խումարյանը։