Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, վիրավորվել է մեկ զինծառայող․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, Մարտակերտի շրջանում՝ տուժածներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող»։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։ Պարեկություն է իրականացվել Մարտակերտի (երկու), Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի չորս երթուղիներով»,- նշվում է տեղեկագրում։