Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Արկտիկայի վերաբերյալ նախագահ Թրամփը ճիշտ է. մենք պետք է Արկտիկայում թուլացնենք Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է ասում  Արկտիկայի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի քաղաքականության պատճառով.

 «Արկտիկայի վերաբերյալ նախագահ Թրամփը և մյուս առաջնորդները ճիշտ են. մենք պետք է պաշտպանենք Արկտիկան։ Չինաստանը և Ռուսաստանը գնալով ավելի ակտիվ են դառնում տարածաշրջանում», – ասել է  նա Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ։

Ռուտտեի խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի ակտիվության աճը պայմանավորված էր տարածաշրջանային ծովային ուղիների զարգացմամբ։ Նա նաև նշել է, որ բոլոր արկտիկական տերությունները, բացի Ռուսաստանից, ՆԱՏՕ-ի անդամ են։

Խոսելով Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների մասին՝ Ռուտտեն ընդգծել է՝ ամեն ինչ պետք է լուծվի խելացի դիվանագիտության միջոցով։

Նա հրաժարվել է Գրենլանդիայի վեճի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ տալուց։