Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արդյո՞ք կփակվի «Ազատություն» ռադիոկայանը․ Սուրեն Սուրենյանց

Պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Արդյո՞ք կփակվի «Ազատություն» ռադիոկայանը

Իլոն Մասկը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցի գործունեությունը․ դրանց վրա անիմաստ գումարներ են ծախսվում:

Դժվարանում եմ միանշանակ պնդել, թե արդյո՞ք այս երկու լրատվամիջոցները կարժանան USAID-ի ճակատագրին:

Ես, որպես կանոն, միշտ դեմ եմ եղել ԶԼՄ-ների փակմանը ու անկեղծ ասեմ՝ կտխրեմ, եթե դադարեցվի «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության գործունեությունը:

Եթե նույնիսկ որոշ դեպքերում անհամաձայնություն եմ ունեցել «Ազատություն» ռադիոկայանի խմբագրական քաղաքականության հետ, միշտ բարձր եմ գնահատել նրա լրագրողների պրոֆեսիոնալիզմը:

Մյուս կողմից, Թրամփի Սպիտակ տուն վերադարձն, ըստ էության, պահպանողական հեղափոխություն էր՝ էլեկտորալ ճանապարհով, ինչը սկզբունքորեն կարող է փոխել Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը՝ պիտանելիությոինից դուրս դնելով այն գործիքները, որոնք ԱՄՆ-ն օգտագործել է տասնամյակներ շարունակ:

Սա էլ իրողություն է, որի հետ դժվար է հաշվի չնստելը»: