Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավարտվեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը

11/07/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավարտվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, ՀԵՀԵՄ Գրասենյակի հրավերով հուլիսի 5-10-ը հայրենիքում անցկացված «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացությունը։

Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցեցին շուրջ հարյուր հիսուն երիտասարդներ՝ նվիրապետական աթոռներից, հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ։

Ուխտագնացությանն իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից Հոգեշնորհ Տ․ Գասպար աբեղա Կարապետյանը և Լուսարարապետ Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը, մի շարք թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատուներ, մասնավորապես Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ․ Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՄՆ Արևմտյան թեմից Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանը, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Գևորգ քահանա Միրզոյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Իսրայելյանը, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Համազասպ քահանա Հագեյանը։

Ուխտավոր երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում ընդունեց և իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ապա Մայր Տաճարի դիմաց ուխտավորներն աղոթք առաքեցին առ Աստված, որից հետո այցելեցին Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե վանքեր և Զվարթնոցի տաճար։

Ուխտագնացությանը մասնակից երիտասարդներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելով Ցեղասպանության նահատակների հիշատակին։

Ուխտագնացության վերջին օրը ուխտավորները Կոտայքի թեմում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին։ Պատարագիչն էր ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ և ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթացն այս անգամ կրում էր «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք» խորագիրը, և կրթական առաջադրանքներն ուղղված էին թվային աշխարհում երիտասարդների գործունեության ակտիվացմանը։ Դասընթացի հեղինակը ՀԵՀԵՄ Գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ և դասընթացավար երեցկին Անգելինա Ալեքսանյանն էր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը Բլինքենի հետ խոսել է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին

Հաջորդ գրառումը

 Եթե Ուկրաինան չհաղթի, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցելու հարցն ընդհանրապես չի դրվի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Միջազգային

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

09/05/2025
Նորություններ

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025
Հաջորդ գրառումը

 Եթե Ուկրաինան չհաղթի, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցելու հարցն ընդհանրապես չի դրվի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025

Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, այս մասին հայտարարել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Որպես ՄԱՍԿ...

ԿարդալDetails

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

09/05/2025

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025

Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական