Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ասում են՝ տանելու ենք, միսը վառենք, ես էլ ասում եմ՝ վառելո՞ւ եք, թե տանելու եք մեջ-մեջ անեք. մսավաճառ

13/12/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գումի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները վաղ առավոտից կարմիրբերետավորների հետ համատեղ արգելում են առևտուրը և առգրավում մսավաճառների միսը,  ինչ-որ պահի իրավապահների և մսավաճառների միջև քաշքշուկ սկսվեց: Մսավաճառներից մեկը հանեց կրակայրիչը և ցանկանում էր ինքնահրկիզվել: Մեկ այլ մսավաճառի ինքնազգացողություն էլ վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի առևտրականի։

Մսավաճառներից մեկը, ներկայացնելով իրավիճակը, պատմեց, որ իրենցից սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթ են պահանջում, բայց իրենց համայնքում սպանդանոց ուղղակի չկա։

 «Ինձ ասում են՝ մի դիմադրեք, մեկ է, տանելու ենք: Ասում են՝ տանելու ենք վառենք: Ես էլ ասում եմ՝ կարո՞ղ ենք տեսնել, որ վառում եք, ոչ թե տանում եք մեջ-մեջ անեք: 500-600 կիլոգրամանոց կենդանու մարմինը տարել են: Ասում եմ՝ եկեք գնանք Վեդի, եթե ինձ ցույց տաք սպանդանոց, միսը տարեք, ինձ էլ տուգանեք: Եթե սպանդանոց չկա, ո՞նց եք պարտադրում, որ սպանդանոցի թուղթ ունենանք»,- ասաց մսավաճառը:

Առևտրականներից մեկն էլ նշեց, որ ինքն այստեղ աշխատում է արդեն 4-5 ամիս, և այս ընթացքում ոչ մի անգամ ՍԱՏՄ-ից ստուգումների չեն եկել, մինչդեռ Նոր տարվա շեմին եկել են և միսն առգրավում են:

ՍԱՏՄ անասնաբուժության վարչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իրենք ստուգում են իրականացնում, և եթե չկա սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթը, ապա միսը պետք է առգրավեն:

Ի պատասխան՝ մսավաճառը պնդեց, որ իրեն ցույց տան Արարատում գործող որևէ սպանդանոց։

«Եթե կա ցույց տվեք»,- ասաց նա:

Մելիքյանն էլ ասաց,  որ սպանդանոցների ցանկը հրապարակված է:

Վիճաբանությանն արձագանքեց նաև իրավապահներից մեկը։ Նա խորհուրդ տվեց՝ եթե մսավաճառները չեն կարողանում սահմանված պահանջները բավարարելով գործունեություն ծավալել, ապա թող չզբաղվեն այդ աշխատանքով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանցագործը, ինչպես ասում են, միշտ վերադառնում է հանցագործության վայր

Հաջորդ գրառումը

«ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված մոտ 1 տոննա միսը կոչնչացվի. ՍԱՏՄ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

«ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված մոտ 1 տոննա միսը կոչնչացվի. ՍԱՏՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական