Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ասեցի, որ հրաժարվում եմ ցուցմունք տալ և որևէ բան ստորագրել». Պատերազմի մասնակցին «Հայահավաք»-ից տարել են Ոստիկանություն, ապա՝ Քննչական կոմիտե

29/01/2021
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի մոտ երեկ  «Հայահավաքին» մասնակցող 21 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Երեկ տեղեկացրել են  ոստիկանության լրատվության վարչությունից։ Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արշակ Զաքարյանին, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։

168.am–ը տեղեկացել է, որ բերման ենթարկվածների մեջ է եղել նաև Ապրիլյան և Արցախյան վերջին պատերազմների մասնակից Արման Մխիթարյանը: Նրան նախ տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին, ապա՝ Քննչական կոմիտե,  և, որ ամենազարմանալին է, Արմանին վկայի կարգավիճակով հարցաքննել են՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձի գործի շրջանակում:

Ստացվում է՝ երկու պատերազմների շտապած հայրենիքի նվիրյալը, որ իր երեք անչափահաս զավակներին թողել ու չի վարանել առաջնագիծ մեկնելու, որ եղել է ամենաթեժ կետերում, այժմ էլ պետք է ապացուցի, որ որևէ առնչություն չունի պետության ներսում շենք, շինություն կամ տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու գործի հետ:

Մեզ հետ զրույցում Արման Մխիթարյանի փաստաբան Դավիթ Ավագյանը տեղեկացրեց.  «Նա վկայի կարգավիճակում է: Երեկ էին հրավիրել, հրաժարվել է ցուցմունք տալ»:

Արման Մխիթարյանը Քննչական կոմիտեից դուրս է եկել երեկ ուշ երեկոյան: Նրան զարմացրել է կատարվածը և այն, որ Քննչական կոմիտեից դեռ հետ չի ստացել իր անձնական իրերը. «Ասացի, որ հրաժարվում եմ ցուցմունք տալ և որևէ բան ստորագրել:

Իմ գրպանների պարունակությունը վերցրեցին, փաթեթավորեցին տոպրակով, ու հիմա իրենց մոտ է, կնքել են: Դա անհեթեթություն եմ համարում, որովհետև մեր տան բանալին էր, մեքենայի բանալին էր, իմ գումարն էր՝ մեկ ամսվա աշխատավարձս, գիրք, ակնոց:

Հեռախոսն ինչ-որ ձևով կարելի է հասկանալ, որովհետև այնտեղ կարող է ինֆորմացիա լինի, բայց տան բանալիները… ստացվում է՝ այս պահի դրությամբ ես իմ գույքը չեմ կարողանում տնօրինել:

Ասացի՝ սրանք շատ կարևոր են, պետք է հետ վերադարձնեք, ասացին՝ առավոտյան զանգեք, խնդիր չէ, ժամը 9-ին, 10-ին կգաք՝ կվերցնեք: Զանգահարեցի երկու անգամ ՝ ասացին՝ մի քիչ հետո, մի քիչ հետո, հիմա էլ հեռախոսը չեն վերցնում ուղղակի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տոնոյանը հրաժարվել էր ընդունել բանակի հիմնադրին՝ Տեր-Գրիգորյանցին. «երևի վախեցել են»․ Փաստինֆո

Հաջորդ գրառումը

ԶԳԵՏՆՎԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Մխիթարյան (Ֆիլմ բացահայտում)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

20/11/2025
Նորություններ

Երբ կարձանագրվի, որ մենք անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, մենք այդ գումարը վերադարձնելու ձևերը կգտնենք. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Հաջորդ գրառումը

ԶԳԵՏՆՎԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Մխիթարյան (Ֆիլմ բացահայտում)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական