Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ասադը պատմել է, թե ինչ եղավ իր հետ դեկտեմբերի 8-ից սկսած

Բաշար ալ-Ասադն առաջին անգամ մեկնաբանել է երկրից իր փախչելը՝ ասելով, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ։

Նա հավելել է, որ ընդդիմության հարձակման օրերին ինքը հրաժարական տալու և այլ երկրներին ապաստան խնդրելու մտադրություն չի ունեցել։

«Մինչև դեկտեմբերի 8-ի առավոտը ես Դամասկոսից չէի հեռանում, ընդհանրապես նման ծրագիր չունեի։ Գնացի Խմեյմիմի ռազմաբազա և այնտեղ շարունակեցի իմ գործունեությունը։ Բանակի ստորաբաժանումների դիրքերը կորցնելուց հետո ռուսական կողմը ռազմակայանի ղեկավարությանը հարցում է ուղարկել՝ ինձ անհապաղ տարհանել Մոսկվա»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։