Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ. ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ

28/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2 օր առաջ ՀՀ կառավարության նիստում նիստավարը գերագույն հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք է ուղարկել իր առաջին արբանյակը, և որ Հայաստանն այլևս տիեզերական երկիր է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կառավարամերձ պոռոտախոսներն անմիջապես խայծեցին «սենսացիան», ու սկսեցին տարածել «Ցնցող Նորությունը», չմոռանալով նշել, որ այն «…հնարավոր դարձավ միայն «թավշյա» կառավարության անխոնջ ջանքերի…. լյա-լյա-լյա….. շնորհիվ…»

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ. ակադեմիկոս ԳՐԻԳՈՐ ԳՈւՐԶԱԴՅԱՆԻ ղեկավարությամբ:

Արբանյակը Աշխարհում ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ էր, որ վերադարձվեց Երկիր:

Այն ԱՅԺՄ ԳՏՆՎՈւՄ է Հայաստանի Տիեզերքի թանգարանում, բոլոր հեղինակների ստորագրությամբ:

Մեր ժամանակաշրջան.

2012 թ. հայկական արբանյակային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվում Ռոսկոսմոսի հետ:

2013 թ. ՀՀ կառավարությունը ստեղծվում է ArmCosmos ծրագիրը

2013 թվականից Հայաստանը ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հեռահաղորդակցության միջազգային արբանյակային կոմիտեների անդամ է

2013 թ-ից Երկիր մոլորակի երկրաչափական ուղեծրում Հայաստանին տրամադրված է հեռահաղորդակցական արբանյակների 2 ուղեծրային գոտի

2013 թ. Հայաստանը սկսում է բանակցությունները ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) հետ հայկական առաջին արբանյակի ստեղծման շուրջ

2013 թ. Կանադական MDA տիեզերական ընկերությունը պատրաստակամություն է հսյտնում օգնել Հայաստանի առաջին արբանյակի ստեղծմանը

2013 թ ի դեմս դեսպան Ռայներ Մորելի, Գերմանիան պատրաատակամություն է հայտնել համագործակցել ՀՀ հետ նրա տիեզերական ծրագրերում

2014 թ. Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել ArmSat ծրագրին:

ՀՀ կառավարության և չինական “Grate Wall” (Մեծ պատ) ընկերությունները սկսում են բանակցությունները:

Արդյունքում` Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել նախագծել, գործարկել, սպասարկել և վերապատրաստել հայ մասնագետների

2017 թ Հնդկաստանը հայտարարեց Հայաստանի համար Երկրի դիտարկման արբանյակ ստեղծելու իր պատրաստակամության մասին:

Համաձայնագիրը, ներառված նաև հայ գիտնականներին համակարգի օգտագործման և տվյալների մշակման ուսուցմամբ ստորագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի հանդիպման արդյունքում

ՎԵՐՋՈւՄ

Falcon 9 Տիեզերանավով մինչև 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն ըստ «Space X» ընկերության հայտարարված գնացուցակի, արժե $ 1M

(1 մլն ԱՄՆ դոլլար):

Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք է ուղարկել Իսպանական Բասկոնիա նահանգի գյուղատնտեսական արբանյակի հետ համատեղ:

Ինչքա՞ն խելք էր պետք, էս փոքրիկ, կես միլլիոն դոլլարանոց խաղալիքը, որի կառավարման համակարգը, նորից, ըստ գլխավոր սուտասանի, Հայաստանում կգործարկվի 2023 թվականի ընթացքում, չներկայացվեր որպես կարկառուն հաջողություն «Տիեզերքի գրավման» ծանր ու տքնաջան աշխատանքում:

Իսկ կառավարության արբանյակները ուղեղներին մի փոքր զոռ տային ֆեյք կառավարության ֆեյք արբանյակը իրականից տարբերելու համար:

Ու էս կիսախելագարն ինձ ու իմ ազգը ներկայացնումա աշխարհում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փա՜ռք և խոնարհում Մայիսի 28-ը կերտողներին. արժանի հետևորդը լինենք նրանց պատգամի. ուղերձ

Հաջորդ գրառումը

Հետխորհրդային պետություններում, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ, արձանագրվել են խոշոր ազգային աղետներ, տարածքային կորուստներ. Արմեն Գևորգյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Հաջորդ գրառումը

Հետխորհրդային պետություններում, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ, արձանագրվել են խոշոր ազգային աղետներ, տարածքային կորուստներ. Արմեն Գևորգյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական