Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ապրիլին ուժի մեջ կմտնեն գազի նոր սակագները

«Սպասվում է, որ բնակչության համար գործող 139 դրամի փոխարեն կգործի 143,7 դրամ սակագինը»,- գրում է տնտեսագետ Վահե Դավթյանը։

Նա ներկայացրել է նոր սակագները՝ տարբեր սպառողների համար։

Ըստ այդմ.

Դեռևս կպահպանվի անապահովների համար գործող սակագինը՝ 100 դրամ 1 խմ դիմաց, սակայն տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։

Դրանից բարձր կգործի նշված 143,7 դրամ սակագինը։

Սակագինը կբարձրանա նաև խոշոր սպառողների համար։ 1000 խմ հաշվով բարձրացումը կկազմի $10, այսինքն՝ $255,91-ի փոխարեն կդառնա $265,81։$10֊ով կբարձրանա նաև սակագինը ջերմոցային տնտեսությունների ու վերամշակող կազմակերպությունների համար՝ կազմելով $233,9։

Ու այս ամենը «Գազպրոմ Արմենիային» տարեկան պետբյուջեից մոտ $32 մլն փոխհատուցման պարագայում։Ահա այսպիսինն են թմբկահարվող «գազային բանակցությունների» արդյունքները։