Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

Երևանի տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումը նաև այն պատճառով է, որ մեր գործընկերները որոշ ժամանակ մարդկանց հորդորեցին չվճարել։ Այդ գործընթացն այժմ դադարել է, և այն, ինչ ունենք հիմա, ուղղակի անպատասխանատվություն է, առիթից օգտվել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Քաղաքացիները գիտեն, որ դեռևս առկա չէ պատժողական մեխանիզմ։ Ո՞րն է մեր գործողությունը և վերաբերմունքը. համապատասխան օրենսդրական նախագիծ է մշակվել, որն ԱԺ-ում չի տեղում չի դոփում և ի վերջո կընդունվի։ Եթե որոշ մարդկանց գիտակցության մակարդակը չի աշխատում, իրենց դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը»,- ասաց նա։
Հարցին՝ ճի՞շտ է, որ թղթային կտրոնները շրջանառությունից դուրս են գալու, մնալու է միայն քարտային վճարման տարբերակը, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ քննարկում են այդ հարցը։
«Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք, դա լավ չէ թղթի սպառման տեսանկյունից։ Նաև ունենում ենք տպագրության խնդիրներ, իրականում մեկանգամյա թղթային տոմսերը պետք է լինեն բացառություն, ոչ թե կանոն։Եվ մենք գործողություններ կատարում ենք, որ մարդիկ անցնենտրանսպորտային, բանկային քարտերի, տատիկ-պապիկներ կլինեն, որ բջջային հավելվածից օգտվելու հնարավորություն կունենան»,- ասաց Գրիգորյանը։
