Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ. ՄԻՊ

25/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե նույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է նշված նորմի վերլուծության արդյունքում ձևավորված դիրքորոշումը, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին:

Հարկ է հստակ արձանագրել, որ գործատուն որևէ կերպ իրավասու չէ սահմանափակելու աշխատանքից ազատվելուց հետո աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու իրավունքը: Նշված խնդրի մասնավոր դրսևորումներից է աշխատողին աշխատանքից ազատելիս նրա հետ վերջնահաշվարկ ընդհանրապես չկատարելը, ոչ ամբողջովին կատարելը կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտմամբ կատարելը:

2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը դիմած քաղաքացիներից մեկը տեղեկացրել է, որ ցանկացել է լուծել աշխատանքային պայմանագիրը, սակայն գործատուն սպառնացել է սեփական նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկ չկատարել: Խնդրի նման դրսևորման կապակցությամբ հարկ է նշել, որ Աշխատանքային օրենսդրությունն իրավական որևէ հիմք չի տալիս գործատուներին վերջնահաշվարկ կատարելու բացարձակ, իմպերատիվ օրենսդրական պահանջը դարձնել պայմանական, առավել ևս այդպիսով սահմանափակելով աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու՝ աշխատողի իրավունքը:

Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով էլ քաղաքացին տեղեկացրել է, որ կինն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: Գործատուն վերջնահաշվարկի մի մասը հրաժարվում է կատարել, մասնավորապես՝ հրաժարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում տալ: Խնդիրը կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ստացել է լուծում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» թիվ 416-Ն համատեղ հրամանի հավելվածով սահմանված է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը, որոնց մեջ մտնում է նաև ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը:

Ինչ վերաբերում է արձակուրդային բոլոր օրերի համար հատուցում տրամադրելուն՝ հարկ է վկայակոչել Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/3516/02/08 որոշումը, որում Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, որ հատուցումը պետք է վճարվի չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Վերոգրյալի հաշվառմամբ՝ չօգտագործված արձակուրդների համար դրամական հատուցումը կազմում է վերջնահաշվարկի մաս, ավելին՝ վերջնահաշվարկի մաս կազմում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար հատուցումը:

Այսպիսով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ անհրաժեշտ է մշտապես պահպանել օրենսդրության պահանջը՝ աշխատանքից ազատվող աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի. shamshyan.com

Հաջորդ գրառումը

Ընդդիմությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանին վիրավորած անձանց նկատմամբ հարուցված քրգործերի մասով ՍԴ դիմելու հարցը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել արցախցի գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
Հաջորդ գրառումը

Ընդդիմությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանին վիրավորած անձանց նկատմամբ հարուցված քրգործերի մասով ՍԴ դիմելու հարցը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական