Անցել ենք առցանց դիվանագիտության. Բայրամովը հայտնել է՝ Երևանը և Բաքուն առցանց ձևաչափով են միմյանց փոխանցում խաղաղության պայմանագրի առաջարկները

Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակվում է առցանց ձևաչափով:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Բաքուն Երևանի հետ խաղաղ բանակցությունների ոլորտում անցել է օնլայն-դիվանագիտության»,- ըստ Sputnik Ադրբեջանի՝ ասել է նախարարը։
Նա հավելել է՝ թե որքանով արդյունավետ կլինի առցանց ձևաչափով առաջարկների փոխանակումը, ցույց կտա ժամանակը։
