Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Հակոբյանը, ինչպես միշտ՝ իր ռեպերտուարի մեջ

23/12/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում էինք՝ երեխաների ամանորյա միջոցառումն էր։ Գեւորգը անմահացել է 44-օրյա պատերազմում։ Ինչպես փոխանցեց մայրը՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, իր որդին՝ իր միակ զավակը, կամավոր է միացել հայրենիքի պաշտպանությանը. ֆեյսբուքյան էջում գրել է վարչետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել լուսանկարների շարք՝ միջոցառումից։

Նա այնուհետև շարունակել է.

«Տիկին Նաիրայի խնդրանքով այսօր երեխաները պատրաստել էին բացառապես մանկական երգեր, հեքիաթներից, մուլտֆիլմերից հատվածներ, կերպարներ, պարեր։ Ոչ մի լալահառաչ-հայրենասիրական կոնտենտ՝ որ այդքա՜ն չի սազում փոքրիկ երեխաներին։

Եւ այն, որ այս մայրը մատաղ սերնդին չստիպեց իրենց՝ դեռ ամբողջությամբ չձեւավորված լեզվով երգել հայրենիքի հանդեպ հեռավոր-անհույս սիրո, հայրենիքի համար մեռնելու, ողբալու, ասկյարներից չվախենալու, վրեժի ու բազմաթիվ այլ՝ դարերից եկած ձախողումների մասին, բոլորովին չի նշանակում, թե նա չի սիրում իր հայրենիքը։

Այդ նույն մայրը միջոցառումից հետո մեծահասակների հետ մենակ մնալով՝ հետեւալ բառերն արտասանեց.

-Ինձ համար հայրենիքն ու պետությունը նույնն են, ես հեռվի’ց չեմ սիրում իմ հայրենիքը։

Առանց հայրենիք հնարավոր չէ ապրել։ Եթե ես այսօր ապրում եմ, ուրեմն առանց զավակ հնարավոր է ապրել, բայց առանց հայրենիք, հնարավոր չէ’ ապրել։ Մենք պետք է կառուցե’նք իմ Գեւորգի երազած պետությունը, եւ ես ոչ թե պետք է ապրեմ այդ պետության մեջ, այլ ես պետք է դեռ աշխատե’մ այդ պետության մեջ»։

Առաջին անգամ չէ, որ վարչապետի կինն ապացուցում է, որ իրականության զգացողությունը կորցրել է. մի իրողություն, որը հատուկ է իշխանական բոլոր ներկայացուցիչներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանը գործ չունի Ռուբեն Վարդանյանի քաղաքական կյանքի հետ

Հաջորդ գրառումը

Ոսկե թիվ 30 ամյակը՝ 22/12/22 ոսկե ամսաթվին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ոսկե թիվ 30 ամյակը՝ 22/12/22 ոսկե ամսաթվին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական